04:51 , 14 հունվար, 20151in.am–ը գրում.

ԱՄՆ-ն ավարտել է համացանցով կառավարվող JSOW C-1 առաջին ծովային ավիառումբի համալիր փորձարկումները: Այս մասին հաղորդում է ԱՄՆ ռազմածովային ուժերի մամլո ծառայությունը:
Փորձարկումների եզրափակիչ փուլը տեղի է ունեցել հունվարի 7-ին` Կալիֆոռնիայի «Վենտուրա» ռազմածովային բազայի շրջանում գտնվող Փոինթ Մուգու պոլիգոնում: Նշվում է, որ ռումբը հաջողությամբ է ցուցադրել իր հնարավորություններն ընդդեմ շարժվող թիրախների` ցամաքում և ջրում: Փորձարկման ժամանակ այն նետել են F/A-18 Super Herou ռմբակոծիչից:
JSOW C-1-ի մարտական փորձարկումները նախատեսված են փետրվարին: