05:16 , 14 հունվար, 2015
Դեռ երեք շաբաթ առաջ այս հրաշք փոքրիկն անհամբերությամբ սպասում էր ամանորյա հրաշքին, ձմեռ պապին և նրա նվերներին, բայց ամանորը նրան ու նրա համեստ կենսակերպով ապրող ընտանիքի համար փորձություններով լի այլ անակնկալ էր պատրաստել: Ամանորի նախաշեմին Գոռին ախտորոշեցին գլխուղեղի ուռուցք, որի հետևանքով փոքրիկը հիմա էլ չի կարողանում քայլել: Ախտորոշումից անմիջապես հետո, երբ այդ պահին բոլոր մանուկները ձմեռ պապից նվերներ էին ստանում, Գոռին ստիպված էին անհապաղ վիրահատել` (շունտավորել) գլխում ժամանակավոր սարք տեղադրել:
Բայց դա ամենը չէր, շուտով բժիշկները հայտնեցին, որ փոքրիկը շատ քիչ, այս պահին արդեն երկու շաբաթ ժամանակ ունի երկրորդ անհրաժեշտ վիրահատության համար, որը պետք է կատարվի Լենինգրադում, քանի որ Հայաստանում նման բարդության վիրահատություններ չեն կատարվում:
Լենինգրադում երկրորդ վիրահատության և ընթացիկ բուժման համար անհրաժեշտ է 20 հազար դոլար: Գոռի ծնողներն իրենց փոքրիկի համար փորձում են անել ամեն ինչ, շատերի, այդ թվում նաև Գոռի ընտանիքի համար այն անհնարինը, որը հենց շատերիս համատեղ ուժերով, բոլորիս միավորելով կարող է հնարավոր դարձնել:
Երեխայի վիճակը րոպե առ րոպե վատանում է, և յուրաքանչյուր օր ու ժամ փոքրիկի համար ճակատագրական է: Գոռը հիմա միայն երկու ցանկություն ունի, չէ ձմեռ պապից այլևս նվերներ չի ցանկանում, պարզապես ցանկանում է այս նոր տարում առաջվա նման վազվզել ու առաջինը տեսնել եղբորը, ում ծնվելուն շատ քիչ է մնացել, բայց, ցավոք, ավելի քիչ է մնացել բժիշկների նշած՝ Գոռին անհրաժեշտ երկրորդ վիրահատության վերջնաժամկետին: Երևի աշխարհում չկա ավելի սարսափելի բան, քան սեփական երեխային փրկել փորձող ծնողի անզոր ճիգերն ու ճիչերը: Ընդամենը երկու շաբաթ ժամանակ ունի այս հրաշամանուկը և մենք` օգնելու նրա ծնողներին, որպեսզի կարողանան փրկել իրենց փոքրիկին, յուրաքանչյուրս մեր հնարավորության սահմաններում։ Իսկ եթե չենք կարող, անտարբեր չանցնենք, տարածենք և աղոթենք Գոռի համար, որպեսզի փոքրիկի խոսքերը հասնեն նրանց սրտերին, ովքեր կարող են իրենց լուման ներդնել երեխայի կյանքի փրկության համար, աղոթենք, որ որոշ ժամանակ անց Գոռն իր երազածի պես, առողջացած, ծնողների հետ ձեռք ձեռքի տված, փոքրիկ եղբորն ուղեկցի տուն:
Գոռին օգնելու համար բացվել է հատուկ հաշվեհամար ՎՏԲ բանկում
AMD 16048274808600
USD 16048274808601
EUR 16048274808602
RUR 16048274808603
Հեռ. 098 33 68 27, 095 33 68 27 Մուսիկյան Գրիգոր (հայր)



