03:18 , 14 հունվար, 2015
«Ես քրիստոնեությունն ընդունում եմ այնքանով, որքանով այն ծառայում է իմ ազգին». Վազգեն Ա:
Շատ եմ հարգում մեր Վեհին, բայց նման արտահայտությունն ինձ համար ընդունելի չի այնքանով, որ Քրիստոնեությունը սահմանափակում է իր ազգով: Այս նախադասությունն իրավացի է մեզ հայերիս համար, բայց այն բացարձակապես հակասում է Քրիստոսի ցանկացած խոսքի, քանի որ Քրիստոս ոչ մի ազգի համար հատուկ չի քարոզել, այլ տիեզերական է եղել նրա ամեն խոսք և գործ. ուսմունքը: Քրիստոսին ընդունելու պայմանը պետք է լինի հավատք առ Նա, ոչ թե ազգին ծառայել, իհարկե, այդ հավատքը կարող է և ազգին ծառայել, բայց ոչ երբեք ու երբեք առաջնային պայման համարել: Իմ չունդելի պայմանն այն է, որ ազգն առաջնային տեղ է գրավում, մինչդեռ Քրիստոս և Պողոսը հավատքն են կարևորում: Սա կոչվում է ազգային քրիստոնեություն, որ շատ պարագաներում հեռանում է Ավետարանից ու Քրիստոսից, ինչպես վերը բերած նախադասության մեջ:
Ես կարծում եմ՝ մի փոքր վերանայման կարիք ունի ազգայինի և քրիստոնեության կապը, որ շատ հաճախ ազգայինը գերակշռող է: