01:22 , 14 հունվար, 2015
Այսօրվանից սկսված, ֆեյսբուքում կգործի նոր հավելված, որը կոչված է օգնելու գտնել կորած երեխաներին։ Ֆեյսբուքը միավորել է իր ջանքերը՝ Կորած երեխաներ ազգային կենտրոնի ջանքերի հետ ու այժմ Amber Alerts համակարգի օգնությամբ ահազանգներ է ուղարկելու այն տարածաշրջանում բնակվող մարդկանց, որտեղ կորել է տվյալ երեխան։
«Այս իրավիճակում Ֆեյսբուքը, կարելի է ասել, աշխարհի ամենամեծ հարևանությունն է», - ասում է Ֆեյսբուքի անվտանգության ծառայության պետ Էմելի Վեչերը։
Համակարգը նախատեսում է, որ անհրաժեշտության դեպքում օգտատերերը կստանան կորած երեխայի լուսանկարները, մեքենայի նկարագրությունը, կամ էլ ցանկացած այլ տեղեկատվություն, որը կարող է օգնել գտնել երեխային։
Վերցնենք Միսիսիպիում կորած 2-ամյա Քեմդենի օրինակը, ով անհետացել էր 2014 թվականի մարտի 1-ին։ Այդ ժամանակ ֆեյսբուքում կտեղադրվեր աղջնակի նկարը, որն արվել էր նրա անհետանալուց քիչ առաջ, ու ֆեյսբուքն այնպես կաներ, որ այդ տարածաշրջանի օգտատերերը տեսնեին այդ հայտարարությունը։
Այս կերպ մարդիկ ի վիճակի կլինեն արագ արձագանք ակնկալել ֆեյսբուքյան իրենց ընկերներից ու ընկերների ընկերներից։
«Երբ մարդիկ ստանում են նման հաղորդագրություններ իրենց հեռախոսներին, մենք ուզում ենք, որ նրանք իմանան, որ շատ հազվադեպ է հնարավորություն ընձեռվում, երբ մարդն ի զորու է գործնական օգնություն ցուցաբերել նման իրավիճակներում», -ասում է Վաչերը, - «Մենք ցանկանում ենք, որպեսզի նրանք նայեն իրենց շուրջ և փորձել ինչ-որ կերպ օգնել»։
Ֆեյսբուքյան օգտատերերն արդեն օգտագործել են այս սոցցանցը՝ Amber Alert ահազանգերը տարածելու համար ու արդեն կան երեխաներ, որոնք գտնվել են դրա շնորհիվ։
Այս կապակցությամբ Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.
«Մենք գործարկում ենք Amber Alrets համակարգը, որպեսզի օգտագործենք մեր ներուժը՝ կորած երեխաներին գտնելու համար։
Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք տեսել ենք, թե ինչպես են մարդիկ օգտագործում Facebook սոցցանցն ինքնուրույն, որպեսզի գտնեն կորած կամ էլ առևանգված երեխաների, սա ոգեշնչել է մեր թիմին, որպեսզի ավելի արդյունավետ գործիք ստեղծենք, որը կօգնի վերամիավորել ընտանիքներ ֆեյսբուքի միջոցով։
Մենք շատ հոգատար ենք վերաբերվում այս աշխատանքին։ ֆեյսբուքը միայն մարդկան կյանքի դրվագները տարածելու համար չէ, այն նաև մեր համայնքն այս աշխարհի համար ավելի լավ ուժ դարձնելու համար է»։