01:20 , 14 հունվար, 20151in.am–ը գրում է.

Amazon Studios ընկերությունը, որը պատկանում է Amazon.com համացնացային խանութին, պայմանագիր է կնքել հայտնի ռեժիսոր և դերասան Վուդի Ալենի հետ, որը նրանց տեսաալիքի համար հեռուստասերալի ռեժիսորը կլինի և սցենարը կգրի: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Կես ժամ տևող սերիաները կթողարվեն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի տարածքներում հեռարձակվող Prime Instant Video ալիքով:
Ընկերության խոսքերով` Վուդի Ալենին պատվիրվել է «Վուդի Ալենի անանուն նախագծի» ամբողջական սեզոնը:
«Չգիտեմ ինչպես դրա մեջ ընկա: Ես դեռևս ոչ մի գաղափար չունեմ, և վստահ չեմ, թե ինչից է պետք սկսել»,- ասել է Վուդի Ալենը: