Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ռադոսլավ Վոյտաշեկի հետ


23:54 , 13 հունվար, 2015

Ankakh.com-ը գրում է․

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում շարունակվող «Tata Steel Chess» շախմատի փառատոնի A մրցաշարի չորրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց լեհ Ռադոսլավ Վոյտաշեկի հետ:

Մրցակիցները կատարեցին 47 քայլ: Վոյտաշեկը նախորդ տուրում հաղթել էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին: Արոնյանը 5-րդ տուրում կմրցի նորվեգացի գրոսմայստերի հետ: