Կանացի քնքուշ գեղեցկությունը պատկերող, երևակայությունը ցնցող արվեստի գլուխգործոցներ (Photo)


23:31 , 13 հունվար, 2015

Նկարիչ Սերգեյ Մարշեննիկովը կանացի գեղեցկության քնարերգու է։ Ժամանակակից այս գեղանկարիչը այժմ բնակվում է Սանկտ Պետերբուրգում, որտեղ ավարտել է Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակի ու ճարտարապետության ակադեմիական ինստիտուտը։

Մարշեննիկովի վերաբերմունքը կնոջ հանդեպ, կանացի մարմնի ոգեղենության հանդեպ զգացվում է նրա յուրաքանչյուր պորտրետում։ Բացի նրանից, որ նրա աշխատանքները ֆանտաստիկ ռեալիստական են, դրանք այնքան լուսավոր են, այնքան կենդանի, որ թվում է, թե տեսնում ես, թե ինչպես է շնչում պատկերված բնորդուհին։