Կանոնավոր քունը փոքր երեխաներին անհրաժեշտ է նոր նյութը լավ հիշելու համար


23:00 , 13 հունվար, 2015

Replik.am-ը գրում է․

Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, եվրոպացի գիտնականները կատարել են հետազոտություններ, ինչի արդյունքում պարզել են, որ կանոնավոր քունը փոքր երեխաներին անհրաժեշտ է նոր նյութը լավ հիշելու համար: 

Նշվում է, որ հետազոտությանը մասնակցել է 6-12 ամսական 216 երեխա: Արդյունքում գիտնականները տարբեր զարգացնող խաղերի միջոցով հետևել են, թե ինչպես են փոքր երեխաները հիշում նոր տեղեկատվությունը: Պարզվել է, որ երեխաները, ովքեր խաղից անմիջապես հետո քնել են, հիշել են իրենց ցուցադրվածի մոտ կեսը:

Ըստ գիտնականների` արդյունքներն ապացուցում են քնից առաջ ընթերցանության անհրաժեշտությունը, ինչպես նաև բացատրում, թե ինչու են երեխաները վաղ տարիքում ժամանակի մեծ մասը քնած անցկացնում: