Իրոք կարծում եք, որ Հայաստանն ապահով չի՞


22:43 , 13 հունվար, 2015

Ուզում եմ հասկանալ «ապահով Հայաստան» եզրույթն էս օրերին ու ամեն «հարմար» առիթին շահարկողներն իրականում ի՞նչ նպատակ են հետապնդում։ Իրոք կարծում են, որ Հայաստանն ապահով չի՞։ Կյանքում դրսում ապրած կա՞ն ու իրենց վրա զգացած կա՞ն սովորական տեռորները և այլ տեռորատիպ բաները, ու առհասարակ, հանցագործություններ լինում են, սահմռկեցուցիչ ևս։ Կհիշեք, տարիներ առաջ մեկը կացնով մի կնոջ էր սպանել՝ տասներկու տեղից հարվածելով Հայաստանում, կարծեմ Բանգլադեշ թաղամասում էր։ Բայց, անկախ էդ ամենից, իրո՞ք մարդիկ չեն հասկանում, որ քաղաքական մանր մանիպուլյացիաներում, թեկուզ եթե անգամ հաղթող դուրս գան, նախագահի ընտրություններում առաջ քաշած լոզունգն արժեզրկելով, այնուամենայնիվ, խաղում են Հայաստանի անվան հետ առաջին հերթին։ Որովհետև հարցը չի դրվում նախագահի անվան, այլ հենց ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ... Մի քիչ մտածեք մի բան անելուց առաջ։