Եգիպտոսի հարավում նախկինում անհայտ փարավոնի պատկեր է հայտնաբերվել


22:30 , 13 հունվար, 2015

xw_10463241in.am-ը գրում է․

Ասուանից` հին Սիենայից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա, Գեբել էս-Սիլսիլա վայրում անհիշելի ժամանակներից եգիպտացիները քար են արդյունահանել հզոր շինություններ կառուցելու համար: Այսօր հնագետները քայլ առ քայլ ուսումնասիրում են այդ վայրը, գրում է Vesti.ru-ն:

Հայտնաբերված կենդանիների մի քանի պատկերների, աբստրակտ զարդանախշերի թվում է նաև մի տեսարան, որի ուսումնասիրությունը դեռևս ավարտված չէ: Խոսքը մի արարողության մասին է, որը պատկերված է ավազաքարե պատին: Համաձայն Լունդսի համալսարանի պաշտոնական հայտարարության` դա ընծաների փոխանցման հանդիսավոր արարողությունն է, որը փարավոնը մատուցում է երկու աստվածությունների` Ամոն-Ռային և Տոտին:

Պատկերը նախնականորեն թվագրվում է այսպես կոչված՝ Երրորդ անցումային շրջանով (մ.թ.ա. 1070-664 թթ.):