Այսօր՝ հունվարի 13-ին, ժամը՝ 19:00-ին, Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն


22:35 , 13 հունվար, 2015

Այսօր՝ հունվարի 13-ին, ժամը՝ 19:00-ին, Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն՝ ի հիշատակ Գյումրի քաղաքում նախօրեին տեղի ունեցած հանցագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի: 
Արցախցիները եկել էին ընդգծելու, որ Ավետիսյանների վիշտը նաև իրենցն է, որ կորստյան ցավը նաև իրենց հոգիների մեջ է: Ստեփանակերտում տեղի ունեցած հոգեհանգստյան արարողության ու մոմավառության մասնակիցները՝ գլխավորությամբ հայր Մատթեոսի, աղոթեցին վեց զոհերի հոգիների հանգստության համար:
Առ Աստված աղոթք բարձրացավ նաև վեցամսյա փոքրիկի առողջության և շուտափույթ ապաքինման համար: