21:42 , 13 հունվար, 2015
Life.panorama.am-ը գրում է.
Այսօր Երևանում՝ Ազատության հրապարակում ժամը 19:00-ին տեղի ունեցավ մոմավառություն ՝ ի հիշատակ Գյումրիում երեկ սպանված Ավետիսյանների ընտանիքի: Նախաձեռնողը «Մոմավառություն ի հիշատակ Ավետիսյանների» ֆեյսբուքյան էջն էր, որի անդամները հայտարարություն էին տարածել համացանցում՝ խնդրելով միջոցառումը չքաղաքականացնել և ի հիշատակ Ավետիսյանների՝ միասին մեկ մոմ վառել:
Ազատության հրապարակը բազմամարդ էր. մարդիկ մոմերով եկել էին հարգելու երեկ Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի 6 անդամների հիշատակը:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան դաժան սպանություն էր տեղի ունեցել Գյումրիի Մյասնիկյան փողոցում, որի արդյունքում մահացել են Ավետիսյանների ընտանքի 6 անդամները, նրանց թվում են ծնողները` ընտանիքի հայրն ու մայրը, նրանց որդին, դուստրը և հարսը, նաև 2-ամյա երեխան, իսկ 2-րդ` վեցամսյա երեխան ստացել մարմնական վնասվածքեր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ