19:56 , 13 հունվար, 2015
Tert.am-ը գրում է․
Ֆրանսահայ 16-ամյա Միշել Ասատուրյանի սպանության գործը գտնվելու է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Մարսելը ներկայացնող պատգամավոր Վալերի Բուայեյի ուշադրության կենտրոնում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, Բուայեն հայտարարել է, որ սարսափած է մարսելահայ տղայի հետ տեղի ունեցած ողբերգությունից:
Դեպքը դատապարտել են նաև Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակը և Ֆրանսահայերին համակարգող խորհուրդը` ընդգծելով, որ այն կանխամտածված բարբարոսություն էր: Միաժամանակ, ֆրանսահայ կազմակերպություններն իրենց ցավակցություններն ու զորակցությունն են հայտնել Միշելի ընտանիքի անդամաներին, հարազատներին ու մտերիմներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ