Գերմանիան ԱԳՆ-ը կարծում է, որ Ուկրաինայի վարչապետը օգտվել է խոսքի ազատության իր իրավունքից


19:50 , 13 հունվար, 2015

Replik.am-ը գրում է․

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, ինչպես ցանկացած քաղաքական գործիչ, կարող է արտահայտել իր կարծիքը ԶԼՄ-ներում: Բեռլինում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շեֆերը` մեկնաբանելով Ուկրաինայի վարչապետի խոսքերն այն մասին, թե բոլորը հիշում են ինչպես է Խորհրդային Միությունը ներխուժել Ուկրաինա և Գերմանիա և անհրաժեշտ է խուսափել դրանից:

«Դա ազատության արտահայտություն է, ինչը մեզ համար շատ կարևոր է: Դրա համար մեկնաբանություններ ստանալու համար պետք է դիմել ոչ թե Գերմանիայի իշխանություններին, այլ այն անողին»,-Շեֆերի խոսքերն է մեջբերում Deutsche Welle գործակալությունը:

Միևնույն ժամանակ գերմանացի չինովնիկը նշել է, որ նացիստական Գերմանիան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սարսափելի զավթողական քաղաքականություն է վարել, ինչից տուժել են ռուսները, ուկրաինացիները ԽՍՀՄ-ի մյուս քաղաքացիները: