Աշխատանքից հեռացվել է 24 տարվա բացակայության համար


20:55 , 13 հունվար, 2015

Աշխատանքից հեռացվել է 24 տարվա բացակայության համարLife.panorama.am-ը գրում է․

Պարզվում է` կարելի է մոտ երկու տասնամյակ չգալ աշխատանքի և շարունակել մնալ լիիրավ աշխատակից…Հնդկաստանում:

Հնդկաստանում հասարակական աշխատանքների Կենտրոնական դեպարտամենտից աշխատակցին հեռացրել են 24 տարի շարունակ աշխատանքի չներկայանալու պատճառով: Այդ մասին հայտնում է The Guardian:

1990թ. դեկտեմբերին էլեկրատեխնիկ Ա.Կ.Վարման արձակուրդ է մեկնել և մինչ օրս այդպես էլ չի վերադարձել աշխատանքի: Ի սկզբանե նա խնդրել է երկարացնել իր արձակուրդը, սակայն նրա խնդրանքը չի բավարարվել: Նույնիսկ աշխատակցին երկարաժամկետ բացակայության համար մեղավոր ճանաչելուց հետո պահանջվել է 22 տարի նրան աշատանքից լրիվ ազատելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ