18:31 , 13 հունվար, 2015
Tert.am-ը գրում է․
Բանակը պետք է առանձնանա համարձակ մարդակենտրոն սկզբունքներով, որտեղ սպառազինության հետ մեկտեղ, մարդն է կարևոր առաջին հերթին՝ զինվորական դրույթների գերազանց տիրապետմամբ:
Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով հունվարի 13-ին Գյումրիում անցկացրել է փակ խորհրդակցություն և հանդիպում ուժային կառույցների ներկայացուցիչների, կայազորերի զորամասերի ստորաբաժանումների հրամանատարական կազմերի, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ:
«Մենք միասին կարող ենք մեր երկիրը պաշտպանել: Յուրաքանչյուրն իր տեղում պետք է զինվոր լինի՝ դա լինի քաղաքացի թե՛ զինվորական և յուրաքանչյուր զինվորական թե՛ քաղաքացիական կառույցի ղեկավար պետք է հրամանատար լինի իր տեղում՝ պատրաստ թե՛ զինվորական, թե քաղաքացիական տարբեր կազմակերպություններն իր հետևից տանելու և մեր երկրի անվտանգությունն ու զարգացումն ապահովվելու համար»,-ավելացրել է նախարարը:
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Սեյրան Օհանյանն անդրադարձել է 2014 թվականին ոլորտում իրականացրած աշխատանքներին ու հաջողություններին:
Ըստ Սեյրան Օհանյանի` հետևողական աշխատանքի արդյունքում հաջողվել է ապահովել ոչ միայն մեր սահմանների անձեռնմխելիությունը« հայ ժողովրդի անվտանգությունը« այլև ամուր հիմքերի վրա դնել արատավոր բարքերի դեմ համազգային պայքարը, սակայն ինչպես ընդգծեց նախարարը, թեև ստացված արդյունքները գոհացուցիչ են« պետք է ավելի եռանդով առաջ շարժվել, իսկ 2015թ. գերակա խնդիրը ևս պետք է լինի հայ ժողովրդի անվտանգության ապահովումը, խելացի պաշտպանություն իրականացումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ