Իսկ դուք գիտե՞ք, որ դուք բոլորդ էլ սխալ եք լվացվում, քնում, շնչում և զուգարանից օգտվում


18:19 , 13 հունվար, 2015

Իսկ դուք գիտե՞ք, որ ի հեճուկս մեր պատկերացումների, վնասակար կարող են լինել հենց այնպիսի բաներ, որոնք մենք անում ենք՝ վնասակար բաներից պաշտպանվելու համար կամ էլ նշանակության չենք տալիս դրան։ Նստելու, ատամները լվալու, լվացվելու և ալ շատ օգտակար բաներ անելու արդյունքում հնարավոր է բախվել լուրջ խնդիրների, քանզի դուք բոլորդ էլ սխալ եք անում այդ ամենը։

1. Սխալ եք լողանում

Մանկուց մեզ ներշնչում են, որ տաք ցնցուղը, օճառն ու սպունգը հաջողության հասնելու ու ախտածին մանրէների դեմ պայքարելու ամենաառաջնային բաներն են, մինչդեռ պարզվում է, որ նման հիգիենայից մենք ավելի խոցելի ենք դառնում միկոօրգանիզմների ու կեղտի համար։ 40 և ավել աստիճան ջերմությամբ ջուրը, օճառն ու սպունգային մակերևույթները քայքայում են բջիջների թաղանթը ու յուղազրկում մաշկը, ինչից այն պատվում է միկրոճաքերով, ինչի արդյունքում դուք ավելի խոցելի եք դառնում մանրէների համար։

Неправильно ты, дядя Федор...

Ի՞նչ անել

Որպեսզի խուսափեք այս խնդիրներից, պետք է նախևառաջ հրաժարվել տրիկլոզան պարունակող հակաբակտերիալ օճառից, լոգանք ընդունեք ոչ ավելի հաճախ, քան օրը մեկ անգամ, իսկ ավելի լավ է օրը մեջ, չոր սպունգ օգտագործեք միայն ամիսը մեկ անգամ, այն էլ եթե շատ եք ուզում։  Ջրի ջերմաստիճանը հնարավորինս ցածր պետք է լինի, ու մի մնա դրա տակ այնքան ժամանակ, մինչև մատներիդ ծայրերում փափուկ ու սպիտակ ուռուցիկություններ հայտնվեն։ Սրբվելուց էլ արեք դա նրբորեն, պետք չէ կաշիներդ քերելու աստիճան շփվել սրբիչի հետ։

2. Սխալ եք շնչում

Իսկ ինչպե՞ս է պետք շնչել, որ դա ճիշտ լինի առհասարակ։

Неправильно ты, дядя Федор...

Ձեզ թվում է, թե Դուք ճի՞շտ եք շնչում։ Այդ դեպքում հիմա մի հատ շունչ քաշեք ու արտաշնչեք։ Եթե դա անելիս Ձեր ուսերն ու կողոսկրերը նույնիսկ մի քիչ շարժվեցին, դա նշանակում է, որ Դուք սխալ եք շնչում։ Շնչառության համար ոչ թե կողոսկրերն ու ուսերն են պետք, այլ դիաֆրագման՝ մկան, որն անջատում է որովայնը կրծքավանդակից։ Ինչ խոսք, կրծքով շնչելն ավելի հեշտ է մկանային աշխատանքի տեսակետից, ու Դուք դրան արագ եք վարժվում, բայց այս կերպ մենք բավարար թթվածին չենք ստանում ու ավելի շատ ենք շնչում, քան նախատեսված է բնության կողմից։ Ողջ վնասն արդյունքում կայանում է ուղեղի թեթև հիպոքսիայի մեջ (թթվածնային քաղց), որը կարող է բերել գլխացավերի ու տագնապային տրամադրությունների, ընդհանուր հոգնածության ու ձեռքերի ափերի քրտնարտադրության։

Ի՞նչ անել

Նորածին երեխաներն ավելի ճիշտ են շնչում, քան մեծահասակների մեծամասնությունը։ Պարզապես պետք է մեծահասակները հետ սովորեն կրծքային շնչառությունից՝ որոշ ժամանակ արտաշնչելիս փորի մկանները հնարավորինս ձգելով։ Եթե կառավարեք արտաշնչելու պրոցեսը գոնե քայլելու ժամանակ, ժամանակի ընթացքում դա կդառնա սովորություն։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ճիշտ շնչող մարդիկ ավելի քիչ են տառապում շնչահեղձությունից, հիպերտոնիայից, գլխացավերից, քան սխալ շնչողները։

3. Սխալ եք քնում

Թվում է, թե ինչպե՞ս կարելի է սխալ քնել։ Մինչդեռ, Դուք կարող եք կռահել, որ սխալ եք քնում, եթե ունեք հետևյալ նախանշանները. անսպասելիորեն զարթնում եք գիշերները, հոգնած եք առավոտյան, քնաբեր ընդունելու ցանկություն ունեք, անհանգիստ եք քնում ու հաճախ եք մղձավանջներ ունենում։

Ի՞նչ անել 

Գիտնականների կարծիքով՝ խնդիրը նրանում է, որ օրական 8-10 ժամ անդադար քնելը բավական նոր բան է մարդկության պատմության մեջ։ Առանց դադարների երկար քունը սկսեց մասսայաբար կիրառվել էլեկտրականության կիրառումից հետո կենցաղում, ու հիմա մարդիկ սկսում են անհանգստանալ, եթե չեն կարողնաում քնել այնպես, ինչպես իրենց շրջապատող մարդկանց մեծամասնությունը։ Մինչդեռ, մինչև 17-րդ դարը մոլորակի զարգացած կետերում համարվում էր, որ առողջ քուն ասվածը ենթադրում է «հետևել արևին». ամռանը մարդիկ քնում էն 5-7 ժամ, իսկ ձմռանը մարդիկ քնում էին դադարներով՝ 3-5 ժամ, հետո արթնանում էին, անասունին էին կերակրում ու էլի քնում էին 1-2 ժամ։

Հոգեբանները համարում են, որ մեր օրերում դադարներով քունը կարող է իսկական փրկություն դառնալ շատերի համար։ Այդ կերպ մարդը կարող է ավելի թարմ զգալ իրեն՝ անգամ 8 ժամից քիչ քնելով հանրագումարում։ Ուստի, եթե գիշերն արթնանում եք, ապա անկողնում պտտվելու փոխարեն մի երկու ժամով Ձեզ գործ ճարեք, թեկուզ սեքսով զբաղվեք, հետո նորից քնեք։ Այդ կերպ Դուք ավելի հանգստացած կլինեք առավոտյան։

Неправильно ты, дядя Федор...

4. Սխալ եք օգտվում զուգարանից

Չի կարելի զուգարանակոնքի վրա նստել, ինչպես աթոռի վրա, որովհետև դա ֆիզիոլոգիապես է սխալ։ Հենց սա է պատճառ հանդիսանում այնպիսի տհաճ բաների, ինչպիսիք են թութքը, ճողվածքները, աղիքային խնդիրներն ու այլ անախորժություններ։

Неправильно ты, дядя Федор...
Ի՞նչ անել

Գերմանացի գիտնականները պարզել են, որ զուգարանակոնքից օգտվելու 28 հիմնական ձև կա և, ուսումնասիրելով բոլոր դրանք, նրանք եկել են այն տխուր եզրահանգմանը, որ արևմտյան քաղաքակրթությունից ոչ մի լավ բան չի ներկրվել այս օրհասական խնդրի մեջ։ Զուգարանակոնքի վրա պպզած մարդն ամենաշահեկան դիրքում է, քանզի անվտանգության, պրոցեսի արագության ու առողջության համար, օգուտի առումով, սա ամենալավ դիրքն է։ Ի դեպ, հենց նման դիրքն է շարունակում գերակայել աշխարհի մեծ մասում։

Մինչդեռ մեզ համար սովորական դիրքում զուգարանակոնքին նստելով՝ մենք շատ անհարմար անկյան տակ ենք դնում մեր աղիները և անշարժացնում ենք փոքր տազի որոշ մկաններ, որոնք հատուկ նրա համար են, որպեսզի գործուն մասնակցություն ունենան այս պրոցեսում։ Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք կոչ ենք անում զուգարանակոնքի վրա պպզզել, բայց ցանկալի է ոտքերն ինչ-որ բարձր բանի վրա դնել ու առաջ թեքել մարմինը։

5. Սխալ եք նստում

Որքան էլ դժվար լինի հավատալ, բայց հազարամյակներ շարունակ մարդկանց խիստ սահմանափակ թիվ է իրենց հետույքն օգտագործել՝ մարմնին անշարժ դիրք հաղորդելու համար։ Ենթադրվում է, որ աթոռների մասսայականացումը սկսվել է թագավորների պատճառով, ովքեր լրիվ ոչ ֆիզիոլոգիական անբնական դիրքով էին նստում իրենց գահերին, մինչդեռ կա հավանականություն, որ նրանք դա անում էին՝ սովորական մահկանացուներից իրենց տարբերությունն ընդգծելու համար։

Ընդհուպ մինչև 19-րդ դար, մշակույթների մեծամասնությունում մարդիկ պպզում էին, ծնկների վրա էին նստում կամ էլ թիկնում էին որևէ հարմար մակերեսի վրա, ու դա իմաստ ուներ։ Ողնաշարի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն ուղիղ պահելու համառ փորձերը թեկուզ օգնում են գեղեցիկ կեցվածք ունենալու հարցում, բայց մարմնի վերին մասն ու գլուխը զրկում են անհրաժեշտ հենարանից։

Неправильно ты, дядя Федор...

Ի՞նչ անել

Աթոռին նստելն ինքնին վատ բան չէ։ Վատ է, երբ աթոռին նստած ես մնում ժամեր շարունակ։ Դա մեծացնում է շաքարախտի, սրտանոթային հիվանդությունների, թութքի ու անգամ քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Պարզապես աշխատանքային օրվա ընթացքում մի մոռացեք վեր կենալ գոնե ժամը մեկ անգամ։ Նստած դիրքը փոխելու ցանկացած ձև կարելի է համարել ակտիվություն։ Բացի դրանից, միշտ կարելի է ճիշտ նստել՝ աթոռիդ մեջքի մասը դնելով 135 աստիճանի տակ։ Իհարկե, այդ կերպ տուժում է Ձեր աշխատունակությունը, բայց փոխարենը ողնաշարն այդքան չի լարվում, իսկ մարմնի ներքևի մասի երակներն ավելի երկար կծառայեն։

6. Սխալ եք մաքրում ատամները

Մեզ դեռ մանկուց սովորեցնում են, որ մենք պետք է մաքրենք մեր ատամները, եթե չենք ուզում, որ մեր շնչառությունը ներառվի Ժնևյան Կոնվենցիայով արգելված միջոցների ցանկում։ Ու արդյունքում շատերը ատամները մաքրում են օրական մի քանի անգամ, բերանի ողողումներ են անում, օգտվում են ատամի փայտիկներից։

Неправильно ты, дядя Федор...
Ի՞նչ անել

Միանգամից մի քանի երկրների ստամոտոլոգիական ասոցիացիաներ եկել են այն եզրահանգմանը, որ ատամի մածուկի մնացորդների ողողումը բերանից նվազեցնում է դրա օգտակար ազդեցությունը։ Պարզապես պետք է փրփուրը թքել, իսկ ջրով ողողումներն արդեն ավելորդություն են։ Օրական երկու անգամից ավել ատամները լվանալը բերում է էմալային շերտի քայքայման։ Այս առումով առավել վտանգավոր է ամեն հաց ուտելուց հետո ատամները մաքրելը։ Ուտելիքի մեջ պարունակվող թթուները փափկեցնում են էմալը, ուստի պետք է սպասել կես ժամ, նոր միայն մաքրել ատամները, իսկ գարշահոտ շնչառությունից կարելի է ազատվել՝ ջրածնի պերօքսիդով ողողումներ անելով։