17:53 , 13 հունվար, 2015
Yerkir.am-ը գրում է․
Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության զոհերի հարևանները մինչև հիմա ուշքի չեն գալիս կատարվածից, նրանք արդեն հարցաքննվել են, սակայն բոլորը պնդում են, որ կրակոցի ձայն չեն լսել:
Yerkir.am-ի հետ զրույցում Ավետիսյանների հարևաններից Դավիթը հայտնեց, որ իրենք դեպքի մասին իմացել են միայն կեսօրին: Ըստ նրա` կրակոցի ձայները չլսելու պատճառը եղել է այն, որ հարևանի տանը եվրապատուհաններ են դրված եղել, որոնք ձայնը խլացրել են: Միայն Ավետիսյանների հետ նույն բակում ապրող նրանց ազգականը` Կարինե Ավետիսյանն է ասում, որ պայթյունի ձայն է լսել, սակայն կարծել է, թե իբր երկրաշարժ է:
Ի դեպ` Կարինեն առավոտյան աշխատանքի գնալիս նկատել է դռան կոտրված պատուհանը, սակայն կարծել է, թե այն փոխելու են, քանի որ Ավետիսյաններն օրեր առաջ տան համար նոր` երկաթե դուռ էին գնել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ