Ինչո՞ւ որոշեցին, որ առաջնահերթության կարգով պիտի կատարվի ՌԴ քրեական օրենսգքի պահանջը, այլ ոչ ՀՀ


17:26 , 13 հունվար, 2015

Հլը մի րոպե հասկանանք... ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացին հանցանք ա կատարել...
1.Իրավունք ունե՞ր ռուսական զինուժը մասնակցել որոնողական աշխատանքներին: 
2. Լավ, ՀՀ տարածքում չգտան, գնաց, հասավ սահմանին, որը հանդիսանում ա ռազմաբազայի տարածքը ու «ռսի հողի» վրա բռնեցին, սահմանախախտման, զորամասն ինքնակամ լքելու ու իրանց հետ կապված հանցանքների համար չի՞ մենակ, որ պիտի դատեն... Իրավունք ունեն հանցանգործին չհանձնել մեր իրավապահ ուժերին, չէ՞ որ իրա ամենածանր հանցանքը ՀՀ տարածքում ա կատարել: ՀՀ տարածքում կատարած հանցանքի համար Հայաստանում չպիտի՞ դատեն:
3. Ինչի՞ որոշեցին, որ առաջնահերթության կարգով պիտի կատարվի ՌԴ քրեական օրենսգքի պահանջը, այլ ոչ ՀՀ:

Կխնդրեի մենակ պատասխանել մարդկանց, ովքեր իրոք գլուխ են հանում, առանց ենթադրությունների։