15:26 , 13 հունվար, 2015
Գյումրիում հունվարի 12-ին դաժանորեն սպանված Ավետիսյանների ընտանիքի 36-ամյա դուստրը՝ Աիդա Ավետիսյանը, 12 տարի աշխատել է Գյումրիի ծաղկի սրահներից մեկում որպես դիզայներ:
Ծաղկի սրահում կատարված ողբերգությունից ցնցված են։ Աշխատակիցների խոսքով, Աիդա Ավետիսյանը «խելոք, դաստիարակված» աղջիկ էր, նրանց ընտանիքը՝ նույնպես, եւ չեն պատկերացնում, թե ինչը կարող էր նման դաժան սպանության պատճառ լինել։
Ծաղկի սրահում նաեւ ասացին, որ իրենց հաճախորդների մեջ մեծ թվով ռուս զինվորականներ կան, եւ իրենք չեն հավատում, որ նրանցից մեկն ի վիճակի էր նման վայրագության։