14:58 , 13 հունվար, 2015Վալերի Պերմյակովը հարցաքննության ժամանակ պատմել է քննիչներին, թե ինչն է մղել նրան կատարել այս սարսափելի հանցագործությունը ու սպանել այդ ընտանիքին։ Երիտասարդը պատմել է, որ փախել էր զորամասից՝ չցանկանալով ծառայել։

Փախուստից հետո, ըստ Պերմյակովի, ինքը մտել է բազմազավակ ընտանիքի այդ տունը՝ ցանկանալով ջուր խմել։ Երբ տանտերերը հայտնաբերել են զինվորին, նա վախեցել է, որ իրեն կհանձնեն զորամասի հրամանատարությանը։
Հարցաքննության ժամանակ Պերմյակովը հայտարարել է նաև, որ սպանությունները չէր պլանավորել, իսկ փախուստը պլանավորել էր։ Նա չէր ցանկանում ծառայել բանակում, իսկ մարդկանց սպանել է՝ զուտ վախից դրդված։