Ռուս զինծառայողն ավելի վաղ ևս փախել է զորամասից, քանի որ չի ցանկացել ծառայել. Московский комсомолец


14:42 , 13 հունվար, 2015

Tert.am-ը գրում է․

Գյումրիի աղմկահարույց սպանությունն իրականացնելու համար կասկածվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն ավելի վաղ փախուստի ևս մեկ փորձ է կատարել, քանի որ «չի ցանկացել» ծառայել: Այդ մասին Московский комсомолец‎-ին հայտնել են նրա ծառայակից ընկերները:

Սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում. սպանվել է միևնույն ընտանիքի 6 անդամ։ Նրանց մահը վրա է հասել հրազենից արձակված կրակոցների հետևանքով։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել մինչև 1 տարեկան փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ։

Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Հարձակման դրդապատճառները հայտնի չեն, սակայն Ավետիսյանների տանը եղած ոսկեղենին, որն, ի դեպ, երևացող տեղ է եղել, նա ձեռք չի տվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ