14:18 , 13 հունվար, 20151in.am-ը գրում է․
Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխել Ավետիսյանների ընտանիքի կենդանի մնացած միակ անդամին՝ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանին։
Երեկ իրավապահները փոքրիկին հայտնաբերել են վիրավոր՝ կրծքի շրջանում կտրող, ծակող գործիքով ծանր վնասված: Երեխային երեկ Գյումրիում վիրահատել են, բժիշկները նրա վիճակը գնահատել են ծանր։
Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը նշեց, որ փոքրիկի վիճակը դեռ ծանր է, բայց կյանքին վտանգ չի սպառնում: Երեխայի բուժումը կշարունակվի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: