Սգո օր հայտարարելու կուլտուրա` մշակույթ, դեռևս չունենք


14:06 , 13 հունվար, 2015

Ժողովուրդ ջան, ճիշտ է` այսօր Հին նոր տարին է, բայց մեր երկրում սոսկալի դեպք է տեղի ունեցել. առաջարկում եմ բոլոր պետական մարմիններին, ովքեր այսօր տոնական ընդունելություններ են նախատեսել և տոնական բոլոր միջոցառումները, համերգները կամ տեղափոխել կամ չեղյալ համարել:
Ընդունում եմ, որ սա մասնավոր դեպք է և ոչ թե ահաբեկչական ակտի կամ պատերազմական գործողության հետևանք, բայց մի ամբողջ ընտանիք է կոտորվել, իսկ 6 ամսական երեխան էլ կյանքի ու մահվան պայքարում է: Եկեք հարգենք այդ մարդկանց հիշատակը: Չեմ կարծում, որ Հին նոր տարի նշելը կյանքի ու մահվան հարց է և կարևոր համապետական տոն, որը չնշելն անհնարին է:
Դե մեր երկրում սգո օր հայտարարելու կուլտուրա` մշակույթ, դեռևս չկա, դա արդեն պարզ է վախուց, անգամ զոհված օդաչուների մահվան առիթով սգո օր չհայտարարվեց, բայց գոնե մենք առանց պետական հայտարարությունների լուռ սգո օր հայտարարենք ինքներս մեզ համար: Դեպքն ընդամենը երեկ է եղել:
Հ.Գ. Այժմ վստահ եմ, որ ինձ քննադատելու մոլուցքով տառապողները կսկսեն միսս կրծել, բայց դե, ժողովուրդ, այս սոսկալի դեպքը ոչնչով չի զիջում, ասենք, Ավստրալիայում, սրճարանում ահաբեկչի կողմից սպանված այն երկու հոգու սպանության դեպքին, բայց ողջ Ավստալիան սգում էր նրանց մահը:
Թողես միայն խոսենք....