14:12 , 13 հունվար, 2015
Yerkir.am-ը գրում է․
Վալերի Պրեմյակովը ներկայումս գտնվում է զորամասում, ցուցմունք է տվել և խոստովանել կատարածը: Այս մասին այսօր Գյումրիում մի քանի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը։ Վերջինիս խոսքով ՝ Վ.Պերմյակովը հայտնաբերման պահին եղել է քաղաքացիական հագուստով: Ըստ նրա նախնական հայտարարության՝ ինքը սահմանն անցնելու ցանկություն չի ունեցել, ընդամենը ճանապարհին թաքնվել է։ Փոխոստիկանապետը նաև հայտնեց, որ նախնական տեղեկությունների համաձայն ՝ նա գործել է միայնակ։ «Այս պահին որոշվում են դատավարական ընթացակարգերը՝ երկու երկրների գլխավոր դատախազությունների միջեւ»,-ասաց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ