13:53 , 13 հունվար, 2015Ֆրեդերիկ Շոպենի՝ 1,5 միլիոնից ավելի հետևողներ ունեցող ֆեյսբուքյան էջը հրապարակել է կանադաբնակ հայ դաշնակահար 19-ամյա Artun Miskciyan-ի կատարմամբ Շոպենի ստեղծագործություններից մեկը՝ մեջբերելով դաշնակահարի հետևյալ միտքը.
Այս ստեղծագործությունն ինձ համար մարդու նման է։ Երբեմն այն շատ մութ է ու փոփոխական... Սակայն, այն նաև աշխույժ և ուրախ պահեր ունի։
Տեսանյութը 1000-ից ավելի «like» ունի։ Հետաքրքրական է, սակայն, այն, որ նույնիսկ այս դեպքում ադրբեջանցիներն առիթը բաց չեն թողնում ցույց տալու իրենց հայատյացությունն ու նախանձը։
Ադրբեջանցի շատ մեծ երաժիշտներ կան։ Խնդրում եմ այս հայերին մի ցուցադրեք աշխարհին։ Նրանք զավթել են ադրբեջանական հողերը։