Երեկոյան Հանրային հեռուստաընկերության եթերացանցը կվերադառնա սովորական ռեժիմի. Մարգարիտ Գրիգորյան


13:50 , 13 հունվար, 2015

Tert.am-ը գրում է․

Երեկ Գյումրիում տեղի ունեցած  ողբերգության պատճառով Հանրային հեռուստաընկերության երեկվա և այսօրվա ողջ եթերացանցը գրեթե ամբողջությամբ վերափոխվել է, և տոնական, համերգային ծրագրերը վերափոխվել են այլ հաղորդումներով:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում մանրամասնեց  Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտ Գրիգորյանը։

«Մենք այդ սարսափելի դեպքից անմիջապես հետո փոխեցինք եթերը, որն ամբողջությամբ տոնական էր, և փորձեցինք հնարավորինս չեզոք հաղորդումներով այն պահել՝ հասկանալի պատճառներով: Եվ նույն սկզբունքով աշխատելու ենք նաև այսօր՝ մինչև երեկո: Այսօր երեկոյան արդեն կվերադառնանք նախապես հայտարարված եթերային ծրագրին: Մենք շարունակում ենք հետևել սարսափելի հանցագործության հետ կապված գործընթացներին և աղոթել փոքրիկի ապաքինման համար»,– ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ