Տոնական օրերին գրանցվել է 464 արտակարգ դեպք


12:50 , 13 հունվար, 2015

Տոնական օրերին գրանցվել է 464 արտակարգ դեպքPanorama.am-ը գրում է․

Ամանորի նախատոնական ու տոնական օրերին` դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 11-ը, ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնն աշխատել է ուժեղացված ռեժիմով: Այդ ընթացքում կենտրոնում գրանցվել է 464 արտակարգ դեպք, որոնց հետևանքով մահացել է 6, տուժել` 58 քաղաքացի: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ  մամուլի ծառայությունը:

Անցած տարվա համեմատ` արտակարգ դեպքերի թիվն աճել է 90-ով: 2014 թ. նույն ժամանակահատվածում ՀՀ տարածքում արձանագրված արտակարգ դեպքերից զոհվել է 22, տուժել` 97 մարդ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ