Հենրիխ Մխիթարյանը չի ցանկանում լքել «Բորուսիան»


12:43 , 13 հունվար, 2015

Հենրիխ Մխիթարյանը չի ցանկանում լքել «Բորուսիան»Slaq.am-ը գրում է․

Թուրինի «Յուվենտուսը» մտադիր է բանակցություններ սկսել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելու համար: Կողմերն արդեն կապ են հաստատել միմյանց հետ, սակայն ֆուտբոլիստը չի ցանկանում լքել դորտմունդյան թիմը:

Թուրինյան ակումբի ղեկավարությունը կփորձի փոխել կիսապաշտպանի որոշումը, ապա կանցնի ակումբի հետ բանակցելու գործընթացին, այս մասին տեղեկացնում է իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:

Ի դեմ Մխիթարյանի՝ «Յուվենտուսը» ցանկանում է լուծել կիսապաշտպանության խնդիրները: