Ինչքան էլ Վարդան Օսկանյանին մեղադրեն, դա դեռ չի նշանակում, որ ԲՀԿ-ն չի պաշտպանի կոալիցիայի առաջադրած թեկնածուին` գործող նախագահին


00:29 , 2 հոկտեմբեր, 2012

Իմ խորին համոզմամբ` քաղաքական դաշտում ՀՀԿ-ն ԲՀԿ-ին օգտագործում է որպես հաղթաթուղթ: ԲՀԿ-ն խաղում է ՀՀԿ-ի ձեռքով գրված վատ սցենարը: Այսինքն` քողի տակ ընդդիմություն հանդես գալով, փորձում ընդդիմության գործելակերպի ոճը 360 աստիճան փոխել: Ինչքան էլ Վարդան Օսկանյանին անհիմն մեղադրեն, դա դեռ չի նշանակում, որ ԲՀԿ-ն վերջում չի պաշտպանի կոալիցիայի առաջադրած թեկնածուին` գործող նախագահին: Հիմա ըստ սցենարի տեղի է ունենում հետևյալը. Կոալիցիոն և խաբված ընդդիմության ուժերը բարձրացնում են Վարդան Օսկանյանի ռեյտինգը, իսկ նա էլ ընդդիմադիր դաշտում հանդես է գալիս որպես զտարյուն ընդդիմադիր: Սցենարի վերջում ԲՀԿ-ն դառնում է կոալիցիա, իսկ Օսկանյանն էլ ունենում է բարձր պաշտոն: Սա էլ անճոռնի ձևով գրված սցենարի վերջը: