Վալերի Պերմյակովն ընդունել է, որ ինքն է կատարել Գյումրիում ընտանիքի վեց անդամների սպանությունը


11:33 , 13 հունվար, 2015

Newsline.am-ը գրում է․

Գյումրիում ընտանիքի 6 անդամի սպանության և մեկ անդամին ծանր մարմնական վնասվածք հասցնելու գործով ռուսական 102-րդ ռազմակայանի ռուս զինծառայող Վալերի Պավլովիչ Պերմյակովը, ով գիշերը հայտնաբերվել էռուս սահմանապահների կողմից Թուրքական սահման անցնելու փորձ կատարելիս, ցուցմունք է տվել և պատմել զորամասը լքելուց հետո տեղի ունեցած իրադարձությունները: Այս մասին Newsline-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Սոնա Տռուզյանը:

Պերմյակովն իրավապաներին հայտնել է, որ Գյումրիում տեղի ունեցած արարքն ինքն է կատարել։ Տռուզյանը նշեց, որ Պերմյակովն այժմ գտնվում է ռուսական զորամասում, այնտեղ են գտնվում նաև Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նեկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը, ում մասնակցությամբ է տեղի ունեցել Պեմյակովի հարցաքննությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ