11:06 , 13 հունվար, 2015
Araratnews.am-ը գրում է․
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, գիշերվա տևական բքից հետո Վարդենյաց լեռնանցքը և Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը դժվարանցանելի են:
Սևանից դեպի Դիլիջանի թունել տանող ճանապարհահատվածում, Սիսիանի տարածաշրջանի Սիսիան-Զանգեր կոչվող հատվածում, Սիսիան – Գորիս – Շուռնուխ – Կապան ավտոճանապարհին, Թալինի տարածաշրջանի Մաստարա – Լանջիկ հատվածում տեղ – տեղ մերկասառույց է:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ