10:56 , 13 հունվար, 2015
Armlur.am-ը գրում է․
Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Ավստրիական հիվանդանոց տեղափոխված մինչև 1 տարեկան Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Հունվարի 12-ին կատարված վիրահատությունից հետո նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Փոքրիկին միացված է արհեստական շնչառության ապարատ: Երեխան հետվիրահատական, շոկային վիճակում է: Երեկ Գյումրիում էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մասնագիտական խումբը: Այժմ քննարկվում է երեխային Երևան տեղափոխելու հարցը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ