ՄԻԵԴ դատավորի պաշտոնում առաջադրված թեկնածուների ընտրության վերաբերյալ ՀՀ Նախագահի հրամանագիրը ուժը կորցրած է ճանաչվել


10:50 , 13 հունվար, 2015

Tert.am-ը գրում է․

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու մասին» Հանրապետության Նախագահի 2014թ. հոկտեմբերի 13-ի հրամանագիրը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։

2014թ. հոկտեմբերին անցկացված մրցույթի արդյունքներով ամենաբարձր հանրագումարային միավորներ էին ստացել Արմեն Հարությունյանը, Արա Ղազարյանը և Վիգեն Քոչարյանը, սակայն սեռերի ներկայացվածության սկզբունքի ապահովման նպատակով մրցութային հանձնաժողովի որոշմամբ նրանցից առավել ցածր հանրագումարային միավոր ստացած Վիգեն Քոչարյանը փոխարինվել էր ամենաբարձր հանրագումարային միավոր ստացած իգական սեռի մասնակցով՝ Նելիկ Հարությունյանով:

Մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատվել էր հանրապետության Նախագահի հրամանագրով, ի կատարումն որի՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պետք է հաստատված ցուցակը, անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, սահմանված պահանջների և ընթացակարգերի պահպանմամբ, ներկայացներ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ