Իհարկե ցանկանում եմ լինել ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստը. Ռոնալդու


10:37 , 13 հունվար, 2015

1in.am-ը գրում է․

b189a67a-a48d-3c35-a5b6-5b5bc6d437a6

Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ երբեք չի մտածել, որ ստանալու է երրորդ «Ոսկե գնդակ»-ը: Պորտուգալացին նշել է, որ ցանկանում է լինել ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստը:

«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր քվեարկել են իմ օգտին: Շնորհակալ եմ թիմակիցներիս, մարզչիս, թիմակիցներիս: Միասին ենք անցկացրել այդ անմոռանալի տարին: Նման մրցույթում հաղթելը յուրատեսակ նվաճում է: Ցանկանում եմ շարունակել աշխատել նույն ոգևորությամբ:

Ցանկանում եմ հետագայում նույնպես նվաճել թիմային ու անհատական տիտղոսներ: Երբեք չեմ մտածել, որ 3 անգամ կնվաճեմ «Ոսկե գնդակ»-ը: Իհարկե, ցանկանում եմ լինել ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը: Դա նոր զոհաբերություններ կպահանջի»,- հայտարարել է Ռոնալդուն: