«Հրապարակ». ԵՏՄ-Մաքսային կարգավորումները խառնաշփոթ են առաջացրել


07:55 , 13 հունվար, 2015

«Հունվարի 1-ից Հայաստանը պաշտոնապես միացավ ԵՏՄ-ին, եւ հունվարի 1-ից էլ պաշտոնապես գործում են մաքսային նոր կարգավորումները: Սակայն ներմուծողների եւ արտահանողների շրջանում կատարյալ խառնաշփոթ է: Ինչպե՞ս են կատարվելու մաքսային ձեւակերպումները, որտե՞ղ է գանձվելու ավելացված արժեքի հարկը եւ ի՞նչ կարգով, ինչպե՞ս են ձեւակերպվելու Վրաստանով Ռուսաստան արտահանվող ապրանքները եւ այլ հարցեր գործարարների համար պարզ չեն: Ֆինանսների նախարարությունը տարեվերջին մաքսային բրոքերների համար խորհրդակցություն էր հրավիրել, որը ոչ թե նվազեցրել, այլ ավելի շատ հարցականներ էր ծնել:

Դրանցից մեկը, որի մասին խոսում են գործարարները, այն է, որ ԵՏՄ կանոնակարգերի կիրառումը Հայաստանի համար հետաձգվում է: Սրա պաշտոնական հաստատումը դեռ չկա»,– գրում է թերթը: