«Հայկական ժամանակ». «System of a down» խմբի հետ Հայաստան է ժամանելու նաև Քիմ Քարդաշյանը


07:19 , 13 հունվար, 2015

«Armtimes.com կայքը երեկ տեղեկություն է տարածել, թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երևան ժամանող «System of a down» խմբի հետ Հայաստան է ժամանելու նաև հանրահայտ հայազգի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը։

Վերջինս արդեն մի քանի տարի բավական ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն աջակցող գործընթացներին: Առաջիկա ապրիլին, հիշեցնենք, սպասվում է, որ «System of a down»-ի հետ Երևան կժամանի նաև հոլիվուդյան կինոաստղ Ջորջ Քլունին»,–գրում է թերթը։