Օբաման չի մասնակցել Փարիզի երթին անվտանգության նկատառումներից ելնելով


06:29 , 13 հունվար, 2015

1in.am–ը գրում է.

1042086312

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չի մասնակցել Փարիզում ահաբեկչության դեմ ուղղված հանրապետական երթին, անվտանգության նկատառումներից ելնելով։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը: Սակայն, պատասխանելով քննդատությանը, նա նշել էր, որ ԱՄՆ-ն պետք է ավելի բարձրասիճան ներկայացուցիչ ուղարկեր երթին մասնակցելո համար:

«Մենք համարում ենք, որ ավելի բարձրաստիճան անձանցից մեկը պետք է ներգրավված լիներ: Ես կարծում եմ, եթե պայմաններն այլ կերպ դասավորվեին, ապա նախագահը կցանկանար այնտեղ լիներ»,- ընդունել է նա:

Սակայն, Սպիտակ տան ներկայացուցչի խոսքերով՝ նման կարճ ժամանակահատվածում հնարավոր չի եղել նախապատրաստել նման այցը, իսկ ԱՄՆ-ի նախագահի բոլոր այցերը երկար ժամանակ են նախապատրաստվում և անվտանգության բարձր միջոցներ են պահանջում: