Air Asia ինքնաթիռը ամենայն հավանականությամբ պայթել է օվկիանոս ընկնելուց առաջ


05:27 , 13 հունվար, 2015

Lurer.com–ը գրում է.

Air Asia մալազիական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը կարող էր պայթել օվկիանոս ընկնելուց առաջ: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը` վկայակոչելով կառավարության աղբյուրին:

«Վերլուծության համաձայն` օդանավը կարող էր պայթել նախքան ջրի մեջ ընկնելը», - ասել է ազգային որոնողական և փրկարարական գործակալության ներկայացուցիչը:

Ավելի վաղ Ինդոնեզիայի փրկարարները գտել են Air Asia օդանավի «սև արկղերը»:

Մալազիական ավիաընկերության ինքնաթիռը, որը տեղափոխում էր 162 մարդ, դեկտեմբերի 28-ին անհետացել է ռադարներից: