Պատմությունը կրկնվելու հատկություն ունի


22:30 , 1 հոկտեմբեր, 2012

Այսօր Վահան Հովհաննիսյանը խորհրդարանում շատ դիպուկ նկատեց, որ երբ Գալուստ Սահակյանն ասում է, որ Օսկանյանին հնարավորություն է տրվում ապացուցել իր անմեղությունը, դա աբսուրդ է: Բառացիորեն չեմ, ինչպես ասեց, բայց միտքը դա էր: 
Բայց մի բան ասեմ. շատ լավ հիշում եմ, որ երբ ահա այս նույն դատախազը 1999թ. հունվարին խորհրդարան մտավ Վանո Սիրադեղյանի համար, մի քանի օր հետո ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը ԱՐ հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ ճիշտ կլինի, եթե Վանո Սիրադեղյանը գա խորհրդարան եւ ապացուցի իր անմեղությունը: Ես դա բառացի եմ հիշում: «Հայկական ժամանակը» այդ դրվագին անդրադարձավ: Որ գտնեմ, ցույց կտամ: 
Ահա այսպես պատմությունը կրկնվելու հատկություն ունի: