Գյումրիի սպանությունը կհետաքննի ՌԴ Պաշտպանության նախարարության հատուկ հանձնաժողովը. Vesti.ru


02:47 , 13 հունվար, 2015

Գյումրի քաղաքում տեղի ունեցած մասսայական սպանությունը կհետաքննի ՌԴ Պաշտպանության նախարարության հատուկ հանձնաժողովը` նախարարի առաջին տեղակալ Արկադի Բախինի գլխավորությամբ։ Հանձնաժողովն արդեն ժամանել է դեպքի վայր։
Այս մասին հողորդում է ռուսական Vesti.ru լրատվականը։ 

Ռուսական ռազմաբազայի զինծառայողը կասկածվում է մեկ ընտանիքի 6 անդամի սպանության մեջ։ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարար Սերգեյ Շայգուն հեռախոսազրույց է ունեցել իր հայաստանյան կոլեգայի հետ և ցավակցել զոհվածների հարազատներին։

ՌԴ Արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ զրույցում հայտնել է, որ ռուսական կողմը բոլոր հնարավոր միջոցներով կաջակցի հանցագործության շուտափույթ բացահայտմանը։

Հիշեցնենք, որ երկուշաթբի՝ վաղ առավոտյան, Գյումրի քաղաքում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայի զինվոր Վալերի Պերմյակովը լքել էր ռազմաբազան, սպանել 6 անձի և ծանր վիրավորել մեկ մանկահասակ երեխայի։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` 104 հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով (2 և ավելի անձանց սպանություն):

Կասկածյալը ձերբակալվել է Թուրքիայի սահմանը հատելու փորձ կատարելիս։