Մանրամասներ ձերբակալությունից. ռուս զինվորը կտրել է սահմանի փշալարերը


01:17 , 13 հունվար, 2015

Քիչ առաջ լուր ստացվեց, որ Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգության հիմնական կասկածյալ ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին բռնել են սահմանին՝ Երազգավորս գյուղի մոտ։ Հայտնի է դարձել, որ զինվորը փորձել է ներխուժել Թուրքիայի տարածք, կտրել է սահմանային փշալարերը, որից հետո տագնապ է բարձրացել, և նրան բռնել են։ Ապա պատկան մարմինները պարզել են փախչողի ինքնությունը։ Դա եղել է Վալերի Պերմյակովը։