00:53 , 13 հունվար, 2015
Տեսնելով որոշ մարդկանց ցինիկ վիճակը՝ էլ չեմ ուզում fb մտնել: Երեկվա օրը չափազանց ծանր էր բոլորիս համար, ողջ օրվա ընթացքում չկարողացա կենտրոնանալ և աշխատել: Միակ բանը, որն ի զորու էի անել, դա աղոթքն էր հրաշքով փրկված փոքրիկ գյումրեցու համար: Շատ ծանր է այս ամենը հատկապես այն մարդկանց համար, ովքեր իրենցը չեն փնտրում, ովքեր օգտվելով ազգիս զգացմունքայնությունից՝ հակառուսական քարոզչությամբ չեն զբաղվում` սեփական դրդապատճառներից ելնելով: Բավական է ազգային պատկանելության երանգ տալ կատարվածին և մի շարք իրար հետ կապ չունեցող փաստեր կողք կողքի դնել և փորձել ապակողմնորոշել միջազգային հանրությանն ու տաքարյուն բնակչությանը: Օգնե՞լ եք ուզում, օգնեք, բայց առանց իրավապահ մարմիններին խանգարելու, առանց թացը չորի հետ խառնելու: Ես վստահ եմ, որ այդ դահիճն իր արժանի պատիժն է ստանալու, համոզված եմ նաև, որ եթե մեզ մնար, մենք նրան կենդանի-կենդանի կայրեինք, բայց հիմա միակ բանը, որ կարող ենք անել, աղոթելն է, որ փոքրիկը ողջ մնա: Դադարեք բարբաջել fb-ում: