00:44 , 13 հունվար, 2015
Tert.am-ը գրում է․
Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների մարմինները տեղափոխվել են դիահերձարան: «Արմենպրես»-ը հայտնում է, որ տարածքի և դեպքի վայրի զննությունը շարունակվում է:
Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանության հետևանքով զոհվել է 6 անձ: Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 12.30-ին շտապ բուժօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը կան հրազենային վնասվածքից մահացածներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ