Հիմա էկրաններից, գոնե գովազդային ընդմիջումների տարածքում, պետք է ցուցադրվեր մարդասպանի լուսանկարը


00:46 , 13 հունվար, 2015

Հարգելի ժողովուրդ.
Դժբախտաբար, Գյումրվա ողբերգական իրադարձությունը ևս ընկել է փոխադարձ «վերլուծությունների» շրջապտույտի գիրկը՝ սա էսպես արձագանքեց, նա էնպես, սա սխալ է, մյուսը մոտավորապես ճիշտ է, ֆլան ու ֆստան...
Շատ նորմալ է՝ յուրաքանչյուրը յուրովի «վերլուծություն» է անում...
Զարմանալին այն է, որ մեր հեռուստաընկերություններն անտեղյակի ու անհաղորդի պահվածք են դրսևորում՝ սպասելով, որ «նյութ» տան... Հիմա էկրաններից, գոնե գովազդային ընդմիջումների տարածքում, պետք է ցուցադրվեր մարդասպանի լուսանկարը... ամեն հինգ-տասը րոպեն մեկ եթերում պետք է «շողշողար» սրիկայի դեմքը...
Որոնումները «հույժ գաղտնի» վիճակից պետք է տեղափոխվեին համապետական տարածք...