Հունվարի 26-ին Երկիր մոլորակի կողքով վտանգավոր երկնաքար կանցնի


23:36 , 12 հունվար, 2015

Shamshyan.com-ը գրում է․

BL86 անվանումը ստացած երկնաքարը Երկիր մոլորակին մոտ հեռավորության վրա կգտնվի հունվարի 26-ին, կանխատեսում են ռուս աստղագետները: Երկնաքարը, որի տրամագիծը մոտ 1000 մետր է, Երկիր մոլորակի կողքով կանցնի 1,2 միլիոն կիլոմետր հեռավորության վրա, ինչը, մասնագետների գնահատմամբ, վտանգավոր տարածություն է: Ավելի վաղ NASA ամերիկյան տիեզերական գործակալության աշխատակիցները կազմել էին այն երկրների ցանկը, որոնք երկնաքարի հետ բախման հնարավոր թիրախում են: Ցանկում կա 10 երկիր, այդ թվում` ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան: