23:10 , 12 հունվար, 2015
Օրն իրականում դաժան էր: Անմեղ մարդկանց ողբերգական մահը, վիժվածքի որոնումներն իրական հոգեկան ցնցում առաջացրեցին բոլորիս մոտ:
Վստահ եմ, այդ ստահակը կձերբակալվի, և մեղավորները կկրեն իրենց պատիժը:
Առողջություն իր կյանքի համար պայքարող փոքրիկին ու համբերություն և ուժ բոլորիս:
Եվ այս ֆոնին ուղղակի ապշեցնում են մի խումբ մարդիկ, որոնք մի կողմից փորձում են այս անմարդկային ոճիրը տեղափոխել հակառուսական տրամադրություններ հրահրելու դաշտ: Իսկ մյուս կողմից շահարկում են տեղի ունեցածը ներքաղաքական հարթության մեջ:
Մեղմ ասած, զզվելի են այդ փորձերը ու անհարգալից՝ զոհվածների և այդ վիշտը կրողների նկատմամբ, բոլորիս նկատմամբ:
Դադարեցրեք արյան վրա ձեր խրախճանքը: