22:00 , 12 հունվար, 2015
1in.am-ը գրում է․
Շվեյցարական Ցյուրիխ քաղաքում մեկնարկել է ՖԻՖԱ-ի «Ոսկե Գնդակ»-ի մրցանակաբաշխության արարողությունը:
Տարվա լավագույն մարզչի թեկնածուներից մեկը` Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հայտարարել է, թե ինչպիսի բնավորություն պետք է ունենա իսկական մարզիչը:
«Ըստ իս` մարզիչը պետք է հոգեբան լինի, որպեսզի կարողանա կառուցել հիանալի թիմ: Դա պետք է լինի մասնագետի գլխավոր բնավորություններից մեկը»,- հայտարարել է Յոահիմ Լյովը: