Հայաստանում զանգվածային սպանության վայր է ուղարկվել ՌԴ ՊՆ-ի հանձնաժողովը


21:16 , 12 հունվար, 2015

Tert.am-ը գրում է․

Ռուսաստանյան մամուլը սկսել է արձագանքել Գյումրու ողբերգությանը: Ըստ «Газета.Ru»-ի՝ «Հայաստանում զանգվածային սպանության վայր է ուղարկվել ՌԴ-ի ՊՆ-ի հանձնաժողովը»:

 Նույն առիթով Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մասնավոր գրառում է կատարել Twitter-ում. «Կրեմլը Գյումրի է ուղարկել Շոյգուի առաջին տեղակալին՝ պարզաբանելու: Կհետևենք այս պատմությանը»: Մեկ այլ գրառման մեջ Սիմոնյանը ասել է. «Սարսափելի ողբերգություն Գյումրիում: Պարզապես սարսափ: Լրիվ խելագարություն»:

РИА «Новости»-ն գրում է, որ սպանության համար մեղադրում են ռուսաստանցi զինծառայողի:

«Газета.Ru»-ն հայտնում է, որ Հայաստան եկող ռուսաստանյան պատվիրակությունը գլխավորում է բանակի գեներալ Արկադի Բախինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ