20:59 , 12 հունվար, 2015
Armlur.am-ը գրում է.
Գյումրիում դաժան սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովի քույրը՝ Եկատերինա Միսայլովան, վստահ է, որ իր եղբայրը չէր կարող այդքան մարդ, հատկապես՝ երեխա սպանել:
Armlur.am-ի հետ զրույցում նա որոշ փաստեր ներկայացրեց եղբոր մասին: Եկատերինա Միսայլովան նշում է, որ իր եղբայրը ոչ մի առողջական խնդիր չի ունեցել, իսկ այն լուրերը, թե նրա եղբայրն ազատազրկված է, չեն համապատասխանում իրականությանը: «Ես ձեզ կարող եմ մենակ մի բան ասել. իմ եղբայրը երբեք չէր կարող մարդ սպանել, հատկապես՝ երեխա: Ես մտածում եմ, որ նրան կարող են առևանգած լինել», – նշեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ